Տոկիո-2020. Հայաստանն Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ

Տոկիո-2020. Հայաստանն Օլիմպիական խաղերում նվաճեց 4 մեդալ

Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց ելույթներն Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

 Տոկիոյում ընթացող ամառային Խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ` երկու արծաթե և երկու բրոնզե:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ դարձան ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ով հավաքականի թիմի ոսկու հիմնական հավակնորդներից էր և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ով Խաղերին մասնակցում էր գործող ՕԽ չեմպիոնի կարգավիճակով:

Բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, որը բացառիկ անթերի արդյունք էր գրանցել Օլիմպիական խաղերի որակավորման փուլում և դուրս եկել եզրափակիչ:

Եվ Օլիմպիական խաղերում երկրորդ փորձից մեդալակիր դարձավ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկով, ով դարձավ բրոնզե մեդալակիր:

Օգոստոսի 7-ի դրությամբ Հայաստանը Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է:

Օլիմպիական խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 8-ին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում