Տոկիոյում կարող Է արեւադարձային փոթորիկ մոլեգնել Օլիմպիական խաղերի փակման օրը
Օլիմպիական խաղերի փակման օրը՝ օգոստոսի 8-ին կարող Է արեւադարձային փոթորիկ հասնել Տոկիո:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտնել Է «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի խոսնակ Մասա Տակայան:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրավիճակին, դա այն ամենն Է, ինչ ես այժմ կարող եմ ասել: Կազմկոմիտեն պատրաստ Է անսպասելի իրավիճակներին, բայց ես չԷի ցանկանա այժմ լրջորեն խոսել փակման աարողության վրա փոթորկի ազդեցության մասին, քանի որ այդ կերպ շահարկումներ կառաջացնենք ինքներս մեր շուրջը»,- ասել Է Տակայան:
Պաշտոնական ներկայացուցիչը հատկապես ընդգծել Է, որ խոսքը վերաբերում Է ոչ թե թայֆունին, այլ արեւադարձային փոթորկին, որի ուժն այնքան Էլ ավերիչ չԷ: Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի են ունենում հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Մրցումների եզրափակիչ օրը, բացի փակման արարողությունից, կխաղարկվեն պարգեւների 13 կոմպլեկտներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ