ՀԲ-ի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն․ Թորոսյան

ՀԲ-ի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն․ Թորոսյան

Մարզային առողջապահությունը զարգացնելու նախանշված բոլոր ծրագրերն իրականացվում են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Թորոսյանի մարզային այցելությունները շարունակվում են և հաջորդ կետը Վայոց Ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքն է, որտեղ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ կառուցվում է մարզային նոր բժշկական կենտրոն։

Մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետարանի համապատասխան վարչության պետերի և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի ուղեկցությամբ պատգամավորն այցելել է շինհրապարակ և տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին։

«Իրականացրել ենք որոշակի ճշգրտումներ՝ ժամկետների և շինարարության առանձնահատկությունների վերաբերյալ։

Խորհրդային տարիներից ի վեր սա առաջին բազմապրոֆիլ բժշկական կենտրոնն է, որ կառուցվում է մարզում։ Կառուցման համար անհրաժեշտ որոշումներն ընդունվել էին դեռ անցյալ տարի, իսկ շինարարությունը սկսվել է այս տարի։ Պայմանավորվել ենք, որ մարզպետն իր անմիջական ուշադրության կենտրոնում կպահի ծրագիրը, քանի որ շատ կարևոր նախաձեռնություն է մարզի համար։

Հատուկ ուզում եմ շեշտել, որ մարզային առողջապահությունը զարգացնելու ծրագրերն իրականացվում են և մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում