Ապրիլի 13-ին Բուխարեստում տեղի կունենա Սև ծովի անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով

Ապրիլի 13-ին Բուխարեստում տեղի կունենա Սև ծովի անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել են Ռումինիան և Ուկրաինան: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Լոձ քաղաքում Բուխարեստի ինը արտգործնախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Աուրեսկուի խոսքով՝ համաժողովում կքննարկվեն Ուկրաինայում պատերազմի հետեւանքներն ու դասերը՝ կապված Սև ծովում ապագա անվտանգության միջավայր ստեղծելու հետ։
Կարծիքներ