Չինաստանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները վիճել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ
Իսլանդիայում Չինաստանի դեսպան Հե Ռուլոնգը և ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը Ռեյկյավիկում Արկտիկական շրջանի ասամբլեայի ժամանակ վիճաբանել են Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը:
Իր ելույթի ժամանակ Բաուերն ասել է, որ Չինաստանը «չի հարգում դաշինքի արժեքները», ինչպես նաև «խաթարում է համաշխարհային իրավական կարգը», ինչին Հե Ռուլոնգը պատասխանել է, թե հնչող ելույթը «լցված է ամբարտավանությամբ»:
Չինացի դիվանագետի դիտողությունից հետո ծովակալը հարցրել է նրան, թե ինչու, չնայած Չինաստանի համար ինքնիշխանության սկզբունքի կարևորությանը, Պեկինը դեռ չի դատապարտել Ռուսաստանին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։ Դրան Հե Ռուլոնգը պատասխանել է, որ Չինաստանի դիրքորոշումը «ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ» հաշվի է առնում պատմական հեռանկարը, և աշխարհը պետք է «հասկանա Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակի բուն պատճառը»։
Կարծիքներ