Իսրայելցի նախարարը կարծում է, որ իր երկիրը պետք է սկսի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային
Իսրայելը պետք է սկսի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների օրինակով։ Այս կարծիքը կիրակի օրը հայտնել է Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Նաչման Շայը։
Նա իր հայտարարությունն արել է այն բանից հետո , երբ The Washington Post- ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները կարծում են, որ Իրանը կարող է Ռուսաստանին մատակարարել բալիստիկ հրթիռների խմբաքանակ։ «Այսօր առավոտյան հաղորդվել է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է փոխանցում Ռուսաստանին, այլևս կասկած չկա, թե Իսրայելը որ կողմում պետք է կանգնի այս արյունալի հակամարտությունում»,- գրել է Շայը Twitter-ի իր էջում։
Կարծիքներ