Իրանը զգուշացրել է «Իսլամական պետության» վերակազմավորման վտանգի մասին

Իրանը զգուշացրել է «Իսլամական պետության» վերակազմավորման վտանգի մասին

Բելգիայում և ԵՄ-ում Իրանի դեսպան Ղոլամհոսեյն Դեհղանին հայտարարել է. «Սիրիայի ճգնաժամի՝ ռազմականից քաղաքականի անցնելու ճանապարհին պետք է զգոն լինել ԻՊ և այլ ահաբեկչական խմբավորումների վերակազմավորման հավանականության նկատմամբ»: Երեքշաբթի Բրյուսելում կայացած «Աջակցություն Սիրիայի և տարածաշրջանի ապագային» խորագրով խորհրդաժողովի հինգերորդ նստաշրջանում դեսպանը ասել է, որ Սիրիայի ճգնաժամը մուտք է գործում տասներորդ տարին, ինչը վկայում է, որ միջազգային հանրությունը չունի կամք՝ միջազգային իրավունքի հիման վրա և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով այս հարցը լուծելու համար: 

 

«Սիրիայի ճգնաժամի սկզբից Իրանն ընդգծել է այն քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը»,- ասել է Բելգիայում Իրանի դեսպանը: Նա նաև հավելել է. «Միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային օրենսդրությանը, և Սիրիայի ժողովրդին պետք է հնարավորություն տրվի առանց արտաքին միջամտության որոշել այդ երկրի ապագան ու վերջ դնել ճգնաժամին»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում