Շատ եք լոճվում ու լոճվել, կնեղացնենք, խիստ զգուշացնում եմ «ապերավատ լինողներին». Ավինյանը՝ ընդդիմությանը
Ընթանում է Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստը։
Նիստը թեժացել է ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի ելույթից հետո․ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ավագանու ընդդիմադիր անդամների միջև վիճաբանություն սկսվեց։
Ավինյանը հորդորեց «չլոճվել ու չափը ճանաչել:
«Շատ եք լոճվել ու լոճվում, ձեր չափը ճանաչեք, ձեզ կարգի հրավիրեք:
Հասկացանք, չափի մեջ մնացեք, չափը չի կարելի անցնել, այդքան տեղ չկա, շատ եք լոճվում։ Պարո՛ն Իսկադարյան, ձեզ նախազգուշացում, պարոն Հակոբյան ու ձեզ նախազգուշացում։ Շարունակեք ոգևորվել, նախազգուշացումները կանցնեն այլ մակարդակներ։ Երբ ես ասում եմ՝ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում, շատ եք լոճվել, ու այդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Որովհետև դուք ձեր լեզվի այս ելևեջները ոնց որ խառնում եք։
Մեր համեստությունը, մեր հանգստությունը, մեր զսպվածությունը, իրականում խառնում եք շատ այլ բաների հետ։ Դրա համար ևս մեկ անգամ զգուշացնում եմ ձեզ, բոլորիդ, այս ռեպլիկներ անողներին, ապերավատ ըլնողներին, ովքեր մտածում են, որ իրականում իրենց քուչում են։
Ժողովուրդ ջան, ձեր չափերը ճանաչեք և սա ձեզ վերջին նախազգուշացումն է, այսպես հանգիստ, երկար տարել ենք, ինչքան չենք խոսացել, այդքան ավելի ու ավելի ինքներդ ձեզ ոգևորել եք։ Նստեք, նստեք, պարոն Քոչարյան, նստեք ասում եմ, նստեք և լսեք»,- ասել է Ավինյանը, որին ի պատասխան, սկսվել են գոռգոռոցներ:


Կարծիքներ