Էդուարդ Բագրինցեւը հայկական անձնագիր է ստացել եւ պատրաստ է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում
Սլովակիան ներկայացնող «Դուբնիցա» ակումբի 20-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցեւը հայտնել է, որ հայկական անձնագիր է ստանալու ու պատրաստ շուտով կլինի նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է Metaretings-ին տված հարցազրույցում։ «Նոյեմբերին ես փաստաթղթեր էի հանձնել անձնագիր ստանալու համար։ Ինձ զանգահարեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և հայտնեցին, որ իմ անձնագիրը պատրաստ է։ Շուտով ես հայկական անձնագիր կստանամ եւ պատրաստ կլինեմ նորամուտս նշել Հայաստանի ազգային հավաքականում։ Ես շատ ուրախ եմ, անհամբերությամբ սպասում եմ այդ պահին»,- ասել է Բագրինցեւը։
Էդուարդ Բագրինցեւը Ռուսական ԲԿՄԱ ակումբի սան է, հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում մասնակցել է
Եվրոպայի առաջնության որակավորման խաղերի։
Կարծիքներ