Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին։Այս մասին հայտնում է ԱԺ կայքը։
Այցը տեղի կունենա ապրիլի 12-15-ը։ Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։
Կարծիքներ