Տոկիոյի ՕԽ-ի կազմակերպիչները հրապարակել են թեստային մրցաշարերի ժամանակացույցը
Տոկիո -2020 կազմկոմիտեն հրապարակել է թեստային մրցաշարերի ժամանակացույցը, որոնք պետք է տեղի ունենան Օլիմպիական խաղերից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 18 մարզաձևերի մրցաշարերը կանցկացվեն մարտից մինչև մայիս։Ժամանակացույցը կազմելիս կազմկոմիտեն խորհրդակցել է միջազգային մարզական ֆեդերացիաների հետ։
Թեստային մրցումների ընթացքում շեշտը դրվելու է երեք հիմնական ուղղությունների վրա. մրցման տարածքը, տեխնոլոգիաների օգտագործումը և անձնակազմի պատրաստվածությունը, ներառյալ՝ COVID-19- ին հակազդելու հարցերը:
Հատուկ ուշադրություն կդարձվի կորոնավիրուսի տարածումը վերահսկող միջոցներին, կմշակվի գործնական գործողությունների շարք, որն ուղղված կլինի ինչպես մրցումների մասնակիցների, այնպես էլ երկրպագուների առողջության պաշտպանությանը:
Կարծիքներ