Բերման է ենթարկվել Երևանում 28-ամյա օտարերկրացուն կողոպտած քաղաքացին

Բերման է ենթարկվել Երևանում 28-ամյա օտարերկրացուն կողոպտած քաղաքացին

Ապրիլի 8-ի գիշերը, ժամը 01.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժին դիմած օտարերկրացի 28-ամյա երիտասարդը հաղորդում է տվել, որ ժամը 23.10-ին Տիգրան Մեծի պողոտայում անհայտ անձն իր ձեռքից հափշտակել է 20 հազար դրամ ու փախել:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների օպերատիվ արձագանքի և ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը։ Հաղորդումն ընդունելուց մեկուկես ժամ անց կողոպուտը կատարելու մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը, որ Արզնի գյուղի բնակիչ է, հայտնաբերվել է Նար-Դոսի փողոցում, բերման ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում