Հռոմի Պապը հաստատել է իր մասնակցությունն Ավանդական և համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարին

Հռոմի Պապը հաստատել է իր մասնակցությունն Ավանդական և համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատել է իր մասնակցությունն Ավանդական և համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարին, որը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին Ղազախստանի մայրաքաղաքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել Ղազախստանի նախագահի լրատվական ծառայությունը Կասիմ Ժոմարտ Տոկաևի և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հետ առցանց բանակցություններից հետո:

«Հանդիպմանը քննարկվել են Ղազախստանի և Վատիկանի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել Ավանդական և համաշխարհային կրոնների առաջնորդների համագումարի օրակարգին»,-ասել է Ղազախստանի նախագահը:

Նշվում է, որ Հռոմի պապը երախտագիտություն է հայտնել պետության ղեկավարին հանդիպման հնարավորության համար և հաստատել իր պաշտոնական այցը Ղազախստան, ինչպես նաև մասնակցությունը համագումարին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում