ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխության օրինագծին
ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
«Օրենքի նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել ոչ միայն ստուգումների, այլև հարկային հսկողական այլ աշխատանքների ընթացքում հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմինների աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊԵԿ նախագահը նշեց, որ նախագծում ավելացել է նույն արարքների համար ոչ միայն տուգանքը, այլ նաև նախազգուշացումը պատասխանատվության միջոց սահմանելը:
«Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ինչ-ինչ հանգամանքներով խոչընդոտող հանգամանքները վերանում են և տուգանքի նշանակումը դառնում է ոչ նպատակահարմար»,- նշեց Էդուարդ Հովհաննիսյանը:
ՀՀ ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն ներկայացրեց օրենքի նախագծի վերաբերյալ:
Կարծիքներ