Վրաստան է մատակարարվել չինական Sinopharm պատվաստանյութի 100 000 դեղաչափ
Չինական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութի՝ Sinopharm-ի 100 000 չափաբաժին մատակարարվել է Վրաստան: Պատվաստանյութերը հատուկ չվերթով Թբիլիսիի միջազգային օդանավակայան են ժամանել այսօր առավոտյան, գրում է ekhokavkaza.com-ը:
Վրաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, Sinopharm-ով պատվաստման գործընթացը երկրում կսկսվի այն բանից հետո, երբ այն հավանության արժանանա առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Այս փուլում Sinopharm պատվաստանյութը հասանելի կլինի 55-ից բարձր տարիքի մարդկանց և բժշկական անձնակազմի համար:
Հիշեցնենք՝ SinoVac ընկերությունն իր պատվաստանյութի մշակումն սկսել Է հունվարին, այն բանից անմիջապես հետո, երբ Ուհանում պաշտոնապես հաստատել են անհայտ ծագման թոքաբորբի՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տեղեկատվությունը: Պատվաստանյութը նախատեսում Է երկու ներարկում՝ 2-4 շաբաթ ընդմիջումով, այն նախատեսված Է 18 տարին լրացած անձանց համար:
Sinopharm-ի արտադրությունը առայժմ չի ստացել առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավատարմագիրը, փոխարենը ստուգումների է ենթարկվել և հաստատվել մի քանի եվրոպական երկրներում։
Կարծիքներ