Մակրոն. Ֆրանսիան պատրաստ է հարթակ դառնալ Բուլղարիայի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև վեճերի լուծման համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչևսկու հետ քննարկել է երկու երկրների միջև վեճերի կարգավորումը և պատրաստակամություն հայտնել Փարիզում հյուրընկալել նրանց պատվիրակություններին՝ համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին երեքշաբթի գիշերը հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Հյուսիսային Մակեդոնիան և Բուլղարիան ներկայումս ինտենսիվ երկխոսություն են վարում՝ ուղղված երկկողմ հարաբերությունների մշակութային և պատմական ասպեկտների մի շարք վիճելի հարցերի շուրջ փոխընդունելի համաձայնությունների ձեռքբերմանը։ Սկոպյեն ակնկալում է, որ դա, ի վերջո, թույլ կտա Բուլղարիային վերացնել վետոն ԵՄ-ում Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության շուրջ բանակցություններում։ Հյուսիսային մակեդոնացի մի շարք փորձագետների կարծիքով, չնայած երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների ջանքերին, մոտ ապագայում կոնսենսուսի հասնելը քիչ հավանական է։
Կարծիքներ