Փետրվարի 25-26-ը գրանցվել է 5 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 119 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 5-ական, վստահված գույքի հափշտակման՝ 4, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու ու խուլիգանության՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման, ինքնավնասման և դատական ակտը չկատարելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի, գույքային վնաս պատճառելու, կեղծ փաստաթղթի ու ապօրինի կերպով ռազմամթերք փոխադրելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման՝ 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 5 պատահար․ 2 մարդ զոհվել է, 4-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Կարծիքներ