Ստուգաթերթի պիլոտային փորձարկում է իրականացվել «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը և մասնագետները ստուգաթերթի պիլոտային փորձարկում են իրականացրել «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջը:
Այս տարի առաջին անգամ Տեսչական մարմնի տարեկան ստուգման ծրագրում, ըստ ՀՀ կառավարության հաստատած ռիսկերի մեթոդաբանության, ընդգրկվել են նաև հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը համատեղ մշակել են հոգեբուժական բժշկական ծառայություն մատուցող հիմնարկներում ստուգում իրականացնելու համար նախատեսված ստուգաթերթի նախագիծը։ Տեղի է ունեցել նաև շրջայց կենտրոնի բաժանմունքներում։
Կարծիքներ