Սիսիան-Գորիս ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել. կա զոհ

Սիսիան-Գորիս ճանապարհին մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել. կա զոհ

Մարտի 4-ին, ժամը 17:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածի 17-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով բախվել են «Mercedes-Benz Vito» (վարորդ՝ Գ. Շ., ծնված 1966 թ.) և «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) մակնիշի ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: «Mitsubishi pajero» ավտոմեքենայի ուղևոր Ա. Դ.-ն (ծնված 1977 թ.) մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում