Մարտինեսը լքեց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը Խորվաթիայի հետ խաղում ոչ-ոքիից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ լքում է զբաղեցրած պաշտոնը։
«Սա իմ վերջին խաղն էր որպես ազգային հավաքականի մարզիչ։ Դա շատ զգացմունքային է: Ես չեմ կարող շարունակել: Ես հրաժեշտ տվեցի խաղացողներին և անձնակազմին։ Ես, այնուամենայնիվ, պատրաստվում էի կանգ առնել։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի կունենար․․․ Նույնիսկ եթե մենք դառնայինք աշխարհի չեմպիոն։ Այս որոշումը կայացրել եմ Աշխարհի առաջնությունից առաջ»,- խաղից հետո ասել է մարզիչը:
Բելգիացիներին չհաջողվեց դուրս գալ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ:
Կարծիքներ