Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում
Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է այն երկրների ցուցակում, որոնք ահաբեկչության պետական հովանավորներ են համարվում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal- ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
«Նշանակումը, որի մասին կհայտարարվի երկուշաբթի օրը, կարող է բարդացնել ընտրված նախագահ Ջո Բայդենի ջանքերը՝ բարելավելու Հավանայի հետ հարաբերությունները», – ասված է հաղորդգրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ Պետդեպարտամենտը քննարկում է Կուբան ահաբեկչության հովանավորող երկրների ցուցակում ընդգրկելու հնարավորությունը: Որոշումը կկայացնի պետքարտուղար Մայք Փոմպեոն:
Եթե դա տեղի ունենա, Հավանայի դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցներ կսահմանվեն: Նորընտիր նախագահ Ջո Բայդենը բազմիցս քննադատել է կղզու նկատմամբ Թրամփի քաղաքականությունը: Նա ստիպված կլինի ցուցակը վերանայելու գործընթաց անցկացնել, և սա միակ բանը չէ, որ կդառնացնի նրա նախագահության սկիզբը:
Կարծիքներ