Գարո Փայլանը Դիարբեքիրում ծանոթացել է Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանն այցելել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Այցելեցի Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի՝ տեղում ուսումնասիրելու կատարվող վերանորոգման աշխատանքները»,- գրել է նա:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 2008 թվականին եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի քաղաքապետարանի և բարերարների ջանքերով վերանորոգվել էր և 2011-ի վերջին կրկին բացվել հավատավորների համար: Սակայն վերջին տարիներին թուրք-քրդական բախումների ժամանակ եկեղեցին մեծ վնասներ էր կրել: Ուստի կրած վնասը վերականգնելու նպատակով կրկին սկսվել են վերանորոգման աշխատանքները:
Կարծիքներ