Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել
Գորիս-Կապան ճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանին։ Արման Մարալչյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե իբրև Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։
«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», ֊ հայտնել է գնդապետ Արման Մարալչյանը։
Կարծիքներ