Անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ
Օգոստոսի 27-ին 2-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ պահպանության գոտու ուղղություններից մեկում անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում: Տեղազննման ժամանակ հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրների հաջորդականությունը, զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները:
Կարծիքներ