Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահները քննարկել են հրադադարի և զորքերի դուրսբերման հարցերը
Ղրղզստանի ու Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են սահմանին կրակի դադարեցման և զորքերի՝ մշտական տեղակայման վայր տեղափոխելու հարցերը: Այս մասին այսօր հաղորդել են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Երկու երկրների ղեկավարների զրույցի ժամանակ քննարկվել են Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային շրջաններում իրավիճակի կարգավորման վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության կատարման հարցերը: Այս ենթատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել կրակի դադարեցման և զորքերի՝ մշտական տեղակայման վայր տեղափոխելու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ