2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով. հասցեների ցանկ
Հարգելի սպառող,
Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:
Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» (հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար), veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը:
Կարծիքներ