Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Էմիրություններում է

Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին Էմիրություններում է

Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը հաստատել է այն տեղեկությունները, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին իր ընտանիքով գտնվում է այդ երկրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄԷ ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

Ըստ աղբյուրի՝ Էմիրությունները ընդունել են նախագահ Աշրաֆ Ղանիին և իր ընտանիքին «մարդասիրական նկատառումներով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում