Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Մ20 ԵԱ․ Միլենա Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (76 կգ), երկամարտում գրանցելով 219 կգ արդյունք (99+120), հռչակվել է Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Նա լավագույնն էր նաև թե՛ պոկում, թե՛ հրում վարժությունում։ Երկրորդ տեղը գրավել է թուրք Դիլարա Ուկանը (216 կգ), բրոնզե մեդալակիր է դարձել լատվիացի Դանիելա Իվանովան (215 կգ)։

Սա Հայաստանի 4-րդ մեդալն է երիտասարդական ԵԱ-ում։

Ավելի վաղ ԵԱ չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը։ Մնացական Աբրահամյանն ու Ռաֆիկ Մինասյանը բրոնզե մեդալ են նվաճել մրցաշարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում