Քննարկվել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

Քննարկվել են Իրանի միջուկային գործարքի կատարումը վերսկսելու հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային գործարքի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի կատարման գործընթացը վերսկսելու հեռանկարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ Պուտինն ու Ռայիսին գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակի վերաբերյալ: Նախագահները նաև քննարկել են համատեղ խոշոր նախագծերի իրականացումը և կորոնավիրուսի համավարակի դեմ համատեղ պայքարը:

Նախագահ Պուտինը շնորհավորել է Էբրահիմ Ռայիսիին ընտրություններում հաղթելու և Իրանի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Ըստ ՏԱՍՍ-ի, սա Ռայիսիի առաջին հեռախոսազրույցն էր Պուտինի հետ՝ հունիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում