ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչները շարժվել են դեպի Մերձավոր Արևելք

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչները շարժվել են դեպի Մերձավոր Արևելք

Մարտի 7-ին ԱՄՆ Զինված ուժերի B-52H Stratofortress երկու ռազմավարական ռմբակոծիչները շարժվել են դեպի Մերձավոր Արևելք․ Պենտագոնը հաստատել է համապատասխան տեղեկատվությունը՝ հաղորդում է Interfax-ը:

Սա 2021 թվականին չորրորդ ռմբակոծիչի թռիչքն է: Նշվում է, որ առաքելության ընթացքում ամերիկյան ինքնաթիռներին ուղեկցում էին կործանիչներ Իսրայելից, Սաուդյան Արաբիայից և Կատարից:

Ռմբակոծիչներին իրենց տրանսպորտային ազդանշաններով հետևած ամերիկյան և բրիտանական ավիադիտորդների խոսքով՝ երկու B-52H Stratofortress-ը օդ են բարձրացել ԱՄՆ-ից և հասել Մերձավոր Արևելքի տարածաշրջան Իրանի սահմանների մոտ, որից հետո վայրէջք չկատարելով վերադարձել են:

Ենթադրվում է, որ այս առաքելությունը ուժի ցուցադրության բնույթ է ունեցել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում