Պլանային ջրանջատումներ Երևանի և Արմավիրի մարզի որոշ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ը՝ ժամը 10.00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի,
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի,
Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ