Հավայան կղզիներում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Հավայան կղզիներում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել կիրակի օրը Խաղաղ օվկիանոսում գտնվող ամերիկյան Հավայի նահանգի ափերի մոտ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հիլո քաղաքից 113 կմ հարավ-արևմուտք հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան 43 հազար մարդ: 

Ցունամիի վտանգի կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում