Մեծ Բրիտանիայում ամենաշատ ֆիրմաներն են սնանկացել 2008 թ. ճգնաժամի ժամանակներից Financial Times

Մեծ Բրիտանիայում ամենաշատ ֆիրմաներն են սնանկացել 2008 թ. ճգնաժամի ժամանակներից Financial Times

Անգլիայում եւ Ուելսում սնանկացած ընկերությունների թվաքանակն ամենաբարձր նշագծին է հասել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակներից՝ ԷլեկտրաԷներգիայի գների աճի, փոխառությունների թանկացման եւ պահանջարկի անկման պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Financial Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տվյալներով, որոնք ներկայացնում Է հրատարակությունը, 2022 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի նշված տարածաշրջաններում գրանցվել են մասնավոր ընկերությունների 5629 սնանկացումներ: Բարձր Է միայն 2008 թվականի չորրորդ եռամսյակի մակարդակը՝ նման դեպքերի 6943 նշագծով:

Սնանկացումների թվում ամենախոշոր խումբն ընթացիկ տարում շինարարական ֆիրմաներն են, նշում Է հրատարակությունը: Նաեւ մեծ թվով ընկերություններ են փակվել հյուրանոցային եւ արտադրական հատվածներում, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի ոլորտում:

Վիճակագրության համաձայն, որը հավաքել Է ONS-ն, 2021 թվականին Միացյալ Թագավորությունում գրանցվել Է փոքր բիզնեսի (1-ից մինչեւ 49 աշխատակիցներ) 5,5 միլիոն, միջին բիզնեսի 35,6 հազար (50-ից մինչեւ 249 աշխատակիցներ) եւ մեծ բիզնեսի 7,7 հազար (250-ից ավելի աշխատակիցներ) ձեռնարկություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում