Հրապարակվել է Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվել է ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը:
1Lurer-ի փոխանցմամբ՝ Երանոսյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից:
Հիշեցնենք՝ ավելի վաղ գործով մեղադրողը միջնորդել էր նախկին ոստիկանապետին դատապարտել 11 տարվա, իսկ այս գործով անցնող Լևոն Երանոսյանին՝ 8 տարվա ազատազրկման:
Կարծիքներ