«Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Արամ Ոսկանյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Արամ Ոսկանյանը հանդես է եկել մի շարք հայկական և արտասահմանյան ակումբներում: 1995-ից 1998 թվականներին նա խաղացել է «Արարատի» կազմում՝ 81 խաղում դառնալով 30 գոլի հեղինակ:
46-ամյա մասնագետը որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Միկայում», «Բանանցում», «Ալաշկերտում», Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում և ղազախական «Ատիրաու» ակումբում:
Արամ Ոսկանյանի հետ միասին ակումբին են միացել նաև օգնականներ Մանուկ Սարգսյանը և Հայկ Ոսկանյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը:
Կարծիքներ