Հարց է ծագում, թե ինչու Բաքու մեկնելիս, կամ Բաքվից վերադառնալիս Աշտոյանի ու Մանե Թանդիլյանի դիմաց ճանապարհ չփակեցին

Հարց է ծագում, թե ինչու Բաքու մեկնելիս, կամ Բաքվից վերադառնալիս Աշտոյանի ու  Մանե  Թանդիլյանի դիմաց  ճանապարհ չփակեցին

Մի քանի անձինք փակել են Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ պատճառաբանելով, թե Հայաստան են ժամանում ադրբեջանցի պատգամավորներ։

Այն, որ մինչ ճանապարհը փակելը լուսաբանումը իրականացնում էին քոչարյանամետ լրատվամիջոցները, արդեն իսկ մեղմ ասած կասկածների տեղիք է տալիս։

Հիշեցնեմ, որ ադրբեջանցի պատգամավորները Հայաստան են ժամանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար։

Նույն ֆորմատով 2017 թվականին Բաքվում Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցում էին այն ժամանակ պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։

Հարց է ծագում, թե ինչու Բաքու մեկնելիս, կամ Բաքվից վերադառնալիս Աշտոյանի ու Մանե Թանդիլյանի դիմաց ճանապարհ չփակեցին։

Այն ժամանակ էլ, ինչպես ակցիայի մասնակիցներն են շեշտում, սահմանին հայ զինվորներ էին կանգնած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում