Դեշամը ֆրանսիացիներին մեծ հաղթանակ պարգևեց. Նասրի

Ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին խոսել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Դեշամը նվաճել է Աշխարհի գավաթն, ինչը շատ բանի մասին է խոսում:
Սակայն, դա չի նշանակում, որ ես պետք է սիրեմ նրան: Նա չհրավիրեց ինձ ազգային հավաքական, ինչը շատ տխրեցրեց ինձ:
Որոշեցի հեռանալ Ֆրանսիայի հավաքականից և չեմ ափսոսում իմ այդ որոշման համար:
Հարգում եմ Դեշամի նվաճումները, բայց նրա դավանած ֆուտբոլը ինձ համար չէ»,- ասել էնասրին:
Հիշեցնենք, որ Նասրիի վերջին ակումբը բելգիական «Անդերլեխտն» էր: Այժմ 33 ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Կարծիքներ