Արազ Օզբիլիզը կառաջադրվի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում

Արազ Օզբիլիզը կառաջադրվի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիզն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիզը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,-ասաց Օզբիլիզը:

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային թիմի մի շարք ներկայացուցիչներ հրաժեշտի խոսքով դիմեցին Օզբիլիզին` հաջողություն մաղթելով հետագայում:

«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,-ասաց Օզբիլիզը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում