Հենդերսոնին մեկ քայլ է բաժանում Այաքս տեղափոխությունից․ Ռոմանո

Հենդերսոնին մեկ քայլ է բաժանում Այաքս տեղափոխությունից․ Ռոմանո

«Ալ-Իթիֆակի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը շուտով կդառնա «Այաքսի» խաղացող։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնեցնում են գործարքի վերջնական մանրամասները։ Ուրբաթ օրը՝ հունվարի 19-ին, 33-ամյա կիսապաշտպանը կուղևորվի Ամստերդամ բուժզննում անցնելու համար:

Հենդերսոնը 2023 թվականի ամռանից է հանդես գալիս «Ալ-Իթիֆակում»։ Մինչ այս կիսապաշտպանը «Լիվերպուլում» անցկացրել է 12 տարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում