ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի մասին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի մասին

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է Դոնբասում լարվածության աճի, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացման մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցով գտնվում է Ուկրաինայում, որտեղ հանդիպումներ է անցկացնում ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նախատեսում է նաև այցելել Դոնբաս:

«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք տեսել ենք աճող լարվածություն և հրադադարի ռեժիմի խախտումներ: Մենք, իհարկե, պարտավոր ենք լուծել այդ խնդիրները և բարելավել մարդկանց իրավիճակը, որպեսզի նրանք ապահով ապրեն», - ասել է Շմիդը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով` ԵԱՀԿ-ն կաջակցի հակամարտության կարգավորման բոլոր ջանքերին Մինսկի գործընթացի, ինչպես նաև «Նորմանդական գործընթաց» -ի հիման վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում