Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 34 անձ, որից 16-ը ոստիկան
Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով, նախնական տվյալներով, տուժել է 34 անձ, որից 16-ը՝ ոստիկան, 18-ը՝ քաղաքացիական անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նշվում է, որ նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս գրվել։
16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում, իսկ 1-ը վիրահատվել է:
Կարծիքներ