Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար

Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար

Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։

Նա նկատեց, որ դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով նախարարության կողմից հայտարարության չեն արժանանում։

«Պաշտպանության նախարարությունը հետևում է ամենին, և կարծում է, որ դրա լուծման ճանապարհը դիվանագիտական ճանապարհն է, և մենք հարցի կարգավորումը այդ կերպ ենք պատկերացնում, և իրականացնում»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, պարզաբանելով, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում