Հոլանդը հրաժարվել է մարզաշապիկը նվիրել մրցակից թիմի խաղացողի երեխային

Հոլանդը հրաժարվել է մարզաշապիկը նվիրել մրցակից թիմի խաղացողի երեխային

Ջիբրալթարի հարձակվող Ռիս Սթիչն ասել է, որ նորվեգացի Էրլինգ Հոլանդը մերժել է Ջիբրալթարի խաղացողներից մեկին, որը իր որդու համար խնդրել էր Հոլանդի մարզաշապիկը: Հաղորդում է Газета.ру-ն՝ հղում անելով The Sun-ին:

«Մարտին, երբ մենք խաղում էինք Ջիբրալթարում, մեր ավագը Հոլանդի մարզաշապիկը խնդրեց: Նորվեգիան հաղթեց 3:0 հաշվով, սակայն Հոլանդը ոչ մի գոլի հեղինակ չդարձավ: Երբ նրանք երկուսն էլ ավարտեցին հեռուստատեսային հարցազրույցները, Ռոյը նրան ասաց. «Իմ փոքր որդին քո մեծ երկրպագուն է: Դեմ չե՞ք, եթե փոխենք շապիկները»: Հոլանդը պարզապես նայեց նրան, ծիծաղեց և հեռացավ», - ասել է Ստիչը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում