Չեխիայից Ուկրաինա կարող են գործուղվել ռազմական ոստիկանության փորձագետներ
Չեխիայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել հանրապետության ռազմական ոստիկանության փորձագետների ուղարկմանը Ուկրաինա, որտեղ նրանք կմիանան այս երկրում կատարված ռազմական հանցագործությունների հետաքննությանը։
Այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը։
Ուկրաինա կարող է գործուղվել ռազմական ոստիկանության մինչև 15 փորձագետ։ Նրանք, ըստ գործակալության, կդառնան Հաագայի Միջազգային քրեական դատարանի թիմի անդամ, ինչպես նաև կկարողանան Նիդեռլանդներում կատարել Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննության հետ կապված խնդիրներ։
Կարծիքներ