Ալիևը Զելենսկիին հայտնել է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Ալիևը Զելենսկիին հայտնել է Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը,- European Pravda-ի թղթակիցը մանրամասներ է հայտնել հանդիպումից:

Բանակցությունների մեկնարկին Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հայտարարել են երկու պետությունների տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին։

«Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ինքնիշխանությանն ու ամբողջականությանը անսասան է, և դա չի փոխվի»,-ասել է Ալիևը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում