Նեթանյահու. Իսրայելը կշարունակի կռվել Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել պատերազմի բոլոր նպատակներին
Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում այնքան ժամանակ, մինչև իրագործվեն բոլոր առաջադրված պատերազմական նպատակները։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը կշարունակի կռվել Գազայի հատվածում, քանի դեռ չի հասել պատերազմի բոլոր նպատակներին: Մեր ռազմական ճնշումը գործում է, մենք հասել ենք [Գազայի հատվածում] տարածքներ, որոնք աներևակայելի էին: Իսրայելը կպայքարի մինչև լիակատար հաղթանակ։
Կարծիքներ