Միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը. Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունն ասում է՝ իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով 44 -օրյա պատերազմի և միջազգային հանրության արձագանքի մասին, նկատեց՝ մեղավոր է, քանի որ չի ասել այն մասին, թե միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Ըստ նրա՝ որպեսզի ժամանակին այդ մասին ժողովրդի հետ խոսեր, նախ ինքն իրեն պետք է համոզեր, որ դա ճիշտ ճանապարհ է․«Խոստովանեմ՝ չկարողացա համոզել։ Ինչո՞ւ չկարողացա, այն պտաճառով, ինչ պատճառով մինչև հիմա ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ և այդ պատճառը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական»։

Փաշինայնը նշեց՝ միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար։

«Միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը և մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ, հակառակ դեպքում խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե որ չենք ուզում ձեզ օգնել, այլ որ չենք կարող»,- հայտնեց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում