Վենեսուելայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի

Վենեսուելայի հյուսիսում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել, 56-ը՝ անհետ կորել է։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Արդեն հայտնաբերվել են 39 մահացածների մարմիններ: Մենք աղոթում ենք նրանց հոգիների համար, և թող Տերը ուժ տա նրանց հարազատներին և սիրելիներին: Կան նաև զգալի թվով անհետ կորածներ՝ 56 մարդ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով եթերում։
Մադուրոյի խոսքով՝ փրկարարներն աղետի գոտում աշխատում են շուրջօրյա։
Կարծիքներ