«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի

«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի

«Ուրարտուի» նոր գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել ռուս մարզիչ Դմիտրի Գունկոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մասնագետը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, մարզել է «Խիմկին», կարիերայի մեծ մասն էլ անցկացրել է Մոսկվայի «Սպարտակի» համակարգում:

Գունկոն մարզչական գործունեությունը Հայաստանում սկսել է 2020-ից՝ գլխավորելով «Նոան»։ Իսկ ռուս մասնագետի վերջին ակումբն «Արարատ-Արմենիան» էր, որը նա գլխավորում էր 2021 թվականի հունիսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում