Լուկաշենկոն բանակային հատուկ ջոկատայինների է փողոց հանել․ Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բելառուսում կատարվող իրադարձություններին։ Նա մասնավորապես գրել է․
«Անկեղծ ասած, չէի հավատում ու հիմա էլ էն հավատը չկա, որ բելառուսները կարող են իրենցից յուրացված իրավունքները հենց էս օրերին վերականգնել: Մի տեսակ շատ խաղաղասեր են դրա համար, մինչդեռ ռեժիմը նույն տրամադրությունը չի կիսում: Խոչընդոտ ա նաև, որ ընդդիմության լիդերը կարծես միտք չունի միանալ բողոքի ցույցերին: Բայց արի ու տես, որ մարդիկ էսօր հիմնականում գործի են գնացել, դրանից հետո էլ նորից դուրս եկել փողոցներ: Փողոց չեն փակում, մայթերով գեղեցիկ շարժվում են ինչ-որ տեղ: Գուցե իրենք էլ հաջողության իրենց բանաձևը գտնեն: Իսկ նույն ժամանակ, ըստ նկարի ու դրա մեկնաբանության, Լուկաշենկոն բանակային հատուկ ջոկատայինների ա փողոց հանել»,- գրել է Ս․ Սահակյանը:
Կարծիքներ